Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել շուրջ 1000 տոննա ռուսական ցորեն

Բաժանորդագրվել

Ռուսական ցորենի նախորդ խմբաքանակն ուղարկվել էր հունիսի 28-ին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել հացահատիկի հերթական խմբաքանակը, հայտնում է «ԱզերԹաջ» պետական տեղեկատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ խմբաքանակը 976 տոննա ցորեն է ներառում։

Ռուսական ցորենի նախորդ խմբաքանակը (770 տոննա) Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել հունիսի 28-ին։

Ադրբեջանը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին վերացրեց Հայաստանի համար բեռների տարանցման արգելքը։ Այս ընթացքում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է արտահանվել ավելի քան 35 հազար տոննա ռուսական հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 414 տոննա անտրացիտ տեսակի ածուխ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ԷԼԳ-երի կառուցումը կնպաստի էներգետիկ անվտանգությանը. Փաշինյան

Leave a comment