Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան – 03.07.2026, Sputnik Արմենիա

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետի անունը միջազգային ցուցահանդեսի խոսնակների ցանկում է։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «ԻՆՆՈՊՐՈՄ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, որը տեղի կունենա Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը։

ՀՀ կառավարության ղեկավարի անունը ներառված է համաժողովի խոսնակների ցանկում։

Մասնակիցների թվում են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։

«ԻՆՆՈՊՐՈՄ-2026»–ում գլխավորը կլինի «Արդյունաբերություն 360. արտադրություն առանց սահմանների» թեման։

Leave a comment