Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային մեկնաբանել է ամերիկացի պաշտոնյաների՝ Իրանի ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունները։

«Այո՛, մենք վիրավորներ ունենք։ Չի կարելի ակնկալել, որ բորենիներից պաշտպանվող առյուծը վերքեր չի ստանա։

Բայց այդ վերքերը միայն ուժեղացնում են նրա մռնչյունը և սրում ճանկերը։ Իրանը սեփական անձը պաշտպանելու է ավելի վճռականորեն։

Սակայն արժե մտածել՝ ովքե՞ր են իրականում «վիրավոր կենդանիները»։

Նրանք, ովքեր պարտվել են հին քաղաքակրթությանը և սեփական ժողովրդին ընտրություններում, իսկ այժմ դժգոհ են Իրանի տնտեսական խեղդմանն ուղղված ապօրինի գործողության ձախողումից»,- ասել է դիվանագետը։

 

Leave a comment