Կիևում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

Քաղաքականություն

03.07.2026 | 10:36

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հուլիսի 2-ին ռուսական հարվածի հետևանքով ավերված բնակելի շենքի փլատակներից դուրս է բերվել ևս երեք զոհի մարմին։ Այս մասին  հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Այսպիսով, ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 30-ի:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը Ռուսաստանը Կիևի վրա զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարված էր հասցրել։

Վնասներ են գրանցվել Ուկրաինայի մայրաքաղաքի բոլոր շրջաններում։ Մասնավորապես, Դեսնյանսկի շրջանում ավերվել է ինը հարկանի բնակելի շենք, իսկ Դարնիցկի շրջանում մասամբ ավերվել են հինգ և ինը հարկանի բնակելի շենքեր։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ ռուսական հարձակման հետևանքով վնասվել է ավելի քան 20 բնակելի շենք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment