https://arm.sputniknews.ru/20260703/makuncy-hrazharvel-e-azh-khvosnaki-pashtvonic-inch-pashtvoni-e-hamadzajnel-104121132.html
Մակունցը հրաժարվել է ԱԺ խոսնակի պաշտոնից. ի՞նչ պաշտոնի է համաձայնել
Մակունցը հրաժարվել է ԱԺ խոսնակի պաշտոնից. ի՞նչ պաշտոնի է համաձայնել
Sputnik Արմենիա
Ըստ պարբերականի՝ ՔՊ-ում նաև խանդավառված չեն ԱԺ ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես՝ խմբակցության ղեկավարի։ 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T10:31+0400
2026-07-03T10:31+0400
2026-07-03T10:34+0400
լիլիթ մակունց
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93685420_0:0:1600:901_1920x0_80_0_0_3b3a5e6453159d722348bd6d8942b09c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը հրաժարվել է ԱԺ-ում բարձր պաշտոններ զբաղեցնելու առաջարկներից: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:«Թեպետ ամիսներ առաջ ՔՊ-ում խոսում էին, որ Փաշինյանն ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ԱԺ-ում բարձր պաշտոնի է պատրաստում` ԱԺ խոսնակ կամ խմբակցության ղեկավար, սակայն Մակունցն ինչ-որ պահի հրաժարվել է դրանից: Դեր է խաղացել թիմի ռեակցիան, թե ինչու պիտի մենք այսքան թուքումուր ուտենք, տանջվենք, նա ԱՄՆ-ից գա, բարձր պաշտոնի նստի: Մակունցը խնդրել է իրեն թողնել գործադիրում թեկուզ ոչ բարձր պաշտոնի»,- հայտնում է թերթը։ Ըստ պարբերականի՝ ՔՊ-ում նաև խանդավառված չեն ԱԺ ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես՝ խմբակցության ղեկավարի: Նշվում է, որ կուսակցությունում հատկապես ապշած են, որ թերի կրթությամբ ու ոչնչով աչքի չընկած Արուսյակ Մանավազյանը նման հավակնություններ ունի:Թերթը գրում է՝ կուսակցությունում ենթադրում են, որ Փաշինյանը Մանավազյանի միջոցով որոշել է կամակատար ունենալ, որպեսզի անձամբ ղեկավարի խմբակցությունը։Հավելենք, որ Արուսյակ Մանավազյանը նախկինում Փաշինյանի ընտանիքիքն պատկանող «Հայկական ժամանակի» հաշվապահն էր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93685420_0:0:1424:1067_1920x0_80_0_0_d1663a7cd91928616d9b2624f6802a56.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիլիթ մակունց, աժ (ազգային ժողով)
լիլիթ մակունց, աժ (ազգային ժողով)
10:31 03.07.2026 (Թարմացված է: 10:34 03.07.2026)
Բաժանորդագրվել
Ըստ պարբերականի՝ ՔՊ-ում նաև խանդավառված չեն ԱԺ ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես՝ խմբակցության ղեկավարի։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը հրաժարվել է ԱԺ-ում բարձր պաշտոններ զբաղեցնելու առաջարկներից: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Թեպետ ամիսներ առաջ ՔՊ-ում խոսում էին, որ Փաշինյանն ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ԱԺ-ում բարձր պաշտոնի է պատրաստում` ԱԺ խոսնակ կամ խմբակցության ղեկավար, սակայն Մակունցն ինչ-որ պահի հրաժարվել է դրանից: Դեր է խաղացել թիմի ռեակցիան, թե ինչու պիտի մենք այսքան թուքումուր ուտենք, տանջվենք, նա ԱՄՆ-ից գա, բարձր պաշտոնի նստի: Մակունցը խնդրել է իրեն թողնել գործադիրում թեկուզ ոչ բարձր պաշտոնի»,- հայտնում է թերթը։
Ըստ պարբերականի՝ ՔՊ-ում նաև խանդավառված չեն ԱԺ ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես՝ խմբակցության ղեկավարի: Նշվում է, որ կուսակցությունում հատկապես ապշած են, որ թերի կրթությամբ ու ոչնչով աչքի չընկած Արուսյակ Մանավազյանը նման հավակնություններ ունի:
Թերթը գրում է՝ կուսակցությունում ենթադրում են, որ Փաշինյանը Մանավազյանի միջոցով որոշել է կամակատար ունենալ, որպեսզի անձամբ ղեկավարի խմբակցությունը։
Հավելենք, որ Արուսյակ Մանավազյանը նախկինում Փաշինյանի ընտանիքիքն պատկանող «Հայկական ժամանակի» հաշվապահն էր։