Իջևանի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել

Բաժանորդագրվել

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի 4 բնակավայրում։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Իջևան քաղաքի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Ժամը 19:05-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ»,– ասված է հաղորդագրությունում:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Leave a comment