Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco նավթային ընկերությունը վերսկսել է նավթի բեռնումը Ռաս Թանուրայի տերմինալում գրեթե չորսամսյա դադարից հետո և մեծացնում է մատակարարումները դեպի Ասիայի շուկաներ, հաղորդում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ առնվազն հինգ գերխոշոր նավթատար, որոնք ընդհանուր առմամբ տեղափոխում են շուրջ 10 միլիոն բարել սաուդյան նավթ, արդեն անցել են Հորմուզի նեղուցով՝ դուրս գալով Ռաս Թանուրայից։
Գնորդներին ներգրավելու նպատակով ընկերությունը բեռների մի մասը տեղափոխել է սփոթ վաճառքի շուկա, քանի որ մրցակցությունն աճում է, իսկ Brent տեսակի նավթի գինը ներկայում կազմում է շուրջ 70 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը զգալիորեն ցածր է մարտին գրանցված գրեթե 120 դոլարի համեմատ։
Միաժամանակ Ռաս Թանուրայի ափերի մոտ շարունակում են գտնվել ևս չորս խոշոր նավթատարներ․ դրանցից երեքը սպասում են բեռնման, իսկ մեկը արդեն ամբողջությամբ բեռնված է։