https://arm.sputniknews.ru/20260207/inchu-e-argelvel-wargonzo-i-tghtakci-mutqy-erevan-khmbagrutjuny-stacel-e-aatsi-pataskhany-98557272.html
Ինչո՞ւ է արգելվել WarGonzo-ի թղթակցի մուտքը Երևան․ խմբագրությունը ստացել է ԱԱԾ–ի պատասխանը
Ինչո՞ւ է արգելվել WarGonzo-ի թղթակցի մուտքը Երևան․ խմբագրությունը ստացել է ԱԱԾ–ի պատասխանը
Sputnik Արմենիա
WarGonzo-ն կարծում է, որ պարբերականի հատուկ թղթակցի մուտքը մերժվել է հատկապես 2020-ին Արցախ կատարած այցելության և այդ ժամանակվա իրադարձությունները լուսաբանելու… 07.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-07T19:23+0400
2026-02-07T19:23+0400
2026-02-07T19:24+0400
դմիտրի սելեզնյով
լրագրող
արգելք
«զվարթնոց» օդանավակայան
հայաստան
երևան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0e/95860195_0:0:901:506_1920x0_80_0_0_2396034ce1cdb628e1a2989cc0fc5665.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. WarGonzo–ի խմբագրությունը ստացել է ՀՀ ԱԱԾ-ի պատասխանը թղթակից Դմիտրի Սելեզնյովի մուտքը Երևան արգելելու վերաբերյալ։Ռազմական թղթակից Դմիտրի Սելեզնյովին, որը 2025–ի նոյեմբերին ընտանիքի հետ Հայաստան էր ժամանել հանգստանալու նպատակով, «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել մուտք գործել Հայաստան։Պատասխանում հղում է կատարվում «Օտարերկրյա անձանց մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի գ) և զ) կետերին: գ) կետում նշվում է, որ մուտքը կարող է մերժվել, եթե կան հավաստի ապացույցներ, որ անձը անդամակցում է այնպիսի կազմակերպության, որը սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին կամ Հայաստանի պաշտպանունակության թուլացմանը, կամ զբաղվում է նման գործունեությամբ: զ) կետի համաձայն՝ գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:Նշվում է, որ արգելքը չի փոխի իրենց վերաբերմունքը հայ ընկերների կամ Հայաստանի ժողովրդի նկատմամբ։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0e/95860195_99:0:774:506_1920x0_80_0_0_397638699203befd05433dda060e8263.jpg.webp
դմիտրի սելեզնյով, լրագրող, արգելք, «զվարթնոց» օդանավակայան, հայաստան, երևան, արցախ
դմիտրի սելեզնյով, լրագրող, արգելք, «զվարթնոց» օդանավակայան, հայաստան, երևան, արցախ
WarGonzo-ն կարծում է, որ պարբերականի հատուկ թղթակցի մուտքը մերժվել է հատկապես 2020-ին Արցախ կատարած այցելության և այդ ժամանակվա իրադարձությունները լուսաբանելու պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. WarGonzo–ի խմբագրությունը ստացել է ՀՀ ԱԱԾ-ի պատասխանը թղթակից Դմիտրի Սելեզնյովի մուտքը Երևան արգելելու վերաբերյալ։
ԱԱԾ–ի` WarGonzo–ի խմբագրությանն ուղարկած պատասխանում նշվում է, որ լրագրողը «սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին և երկրի պաշտպանունակության, ինչպես նաև Հայաստանի հասարակական կարգին»։
Պատասխանում հղում է կատարվում «Օտարերկրյա անձանց մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի գ) և զ) կետերին: գ) կետում նշվում է, որ մուտքը կարող է մերժվել, եթե կան հավաստի ապացույցներ, որ անձը անդամակցում է այնպիսի կազմակերպության, որը սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին կամ Հայաստանի պաշտպանունակության թուլացմանը, կամ զբաղվում է նման գործունեությամբ: զ) կետի համաձայն՝ գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:
«Դրանում տեսնում ենք WarGonzo-ի մեր ամբողջ նախագծի՝ Հայաստան այցելելու արգելք, քանի որ մեր թղթակից Դմիտրի Սելեզնյովն իր լրագրողական գործունեությունն իրականացնում է մեր կազմակերպության շրջանակներում։ Արգելքը մտցվել է չնայած նրան, որ Սեմյոն Պեգովը և մեր թիմի անդամները, այդ թվում՝ Սելեզնյովը, 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի տարիներին աշխատել են Արցախում, և մեր նախագիծը մեծ ժողովրդականություն է վայելում հայ ժողովրդի շրջանում», – նշվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ արգելքը չի փոխի իրենց վերաբերմունքը հայ ընկերների կամ Հայաստանի ժողովրդի նկատմամբ։