Շուտով Հայաստանը կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո. Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանում պաշտոնական այցի ժամանակ նշել է, որ շուտով Հայաստանը կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու ամրացնել առևտուրը։

«Սա վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը և հավելել, որ իրենք առաջարկ են ներկայացնում, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցներին, ինչը կազատականացնի արտահանումների մոտ 80%-ը դեպի ԵՄ։

«Ձեր առևտրի 80%-ը մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի»,-շեշտել է նա և հավելել, որ իրենք կարող վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողների։

«Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի համարյա 99% թարմ գյուղմթերքի համար, նաև 90% ձեր խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման համար ԵՄ միասնական շուկա։ Սա ընդամենը սկիզբն է»,-ընգծել է Լայենը։

Leave a comment