Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը գիշերը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից, հայտնել է դիվանագիտական առաքելությունը։
Քվադրոկոպտերից մեկը դեսպանատան տարածք է նետել ներկ, իսկ մյուսը, որին ամրացված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարք, վթարի է ենթարկվել շենքին շատ մոտ», – ասվում է Telegram ալիքում։
Շվեդիայում Ռուսաստանի արտասահմանյան հաստատության դեմ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ նախորդ հարձակումը տեղի էր ունեցել 2025 թվականի նոյեմբերի 8-ին։
Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Շվեդիայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության վրա անօդաչու թռչող սարքերի շարունակական հարձակումների և դրանց հնարավոր հետևանքների պատասխանատվությունը կրում է շվեդական կողմը։