Ես ուզում եմ հրաժարվել ամերիկյան օգնությունից․ Նեթանյահու

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսական օգնությունից հրաժարվելու իր ծրագրերի մասին։

«Ես ուզում եմ հրաժարվել ամերիկյան օգնությունից։ Դա նման է սոցիալական նպաստի։ Ես դա չեմ ուզում»,- ասել է Նեթանյահուն իսրայելական հեռուստատեսությամբ։

Վարչապետը նշել է, որ ցանկանում է տասը տարում աստիճանաբար նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից։

Նեթանյահուն այս ցանկությունը պայմանավորել է Իսրայելի տնտեսական հաջողություններով։ «ԱՄՆ ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի միայն մի փոքր մասը, և Իսրայելն արդեն ունի բավարար ֆինանսական կարողություններ՝ միայն սեփական ռեսուրսներին ապավինելու համար»,- բացատրել է նա։

Հիշեցնենք, որ վերջերս Իսրայելը և Միացյալ Նահանգները տարաձայնություններ են ունեցել իրանական հարցի և Լիբանանում Իսրայելի գործողության շուրջ։

Leave a comment