Համաշխարհային շուկայում նավթի գները շարունակում են անկում ապրել։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,70 դոլարով (0,98%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 70,87 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանի ընթացքում Brent-ի գինը նվազել էր 1,38 դոլարով (1,89%)՝ կազմելով 71,57 դոլար մեկ բարելի դիմաց։
Միաժամանակ Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային հարթակում WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները էժանացել են 0,71 դոլարով (1,04%)՝ մինչև 67,87 դոլար մեկ բարելի դիմաց։
Նախորդ առևտրային նստաշրջանի արդյունքներով WTI-ի արժեքը նվազել էր 0,92 դոլարով (1,32%)՝ հասնելով 68,58 դոլարի մեկ բարելի դիմաց։