Համբարձում Մաթևոսյանը Կորեայում հանդիպումներ է ունեցել ծովային կենսաբազմազանության ոլորտում գործող կառույցների ղեկավարների հետ


Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեա աշխատանքային այցի շրջանակում որպես COP17-ի նախագահող երկիր՝ հանդիպումներ է ունեցել ծովային կենսաբազմազանության ոլորտում գործող միջազգային, տարածաշրջանային կառույցների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։


 


«Հանդիպումների նպատակն էր լսել գործընկերների մասնագիտական գնահատականներն ու առաջարկությունները, քննարկել նրանց ակնկալիքները COP17-ի նախագահությունից և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։


 

Դիտումների քանակ5

Leave a comment