Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters

Քաղաքականություն

01.07.2026 | 20:51

Վառելիքի պակասի ֆոնին՝ Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու արդյունաբերական աղբյուրների, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրներից մեկի տվյալներով՝ Հնդկաստանից Ռուսաստան է առաքվել 60,000 մետրիկ տոննա բենզին։ Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Ռուսաստան է ուղղվել երկու լցանավ (յուրաքանչյուրը տեղափոխելով 30,000-ից 40,000 տոննա)։ Միաժամանակ, հունիսին Ռուսաստանից Հնդկաստանի հում նավթի ներմուծումը հասել է պատմական առավելագույնի, նշում է Reuters-ը։

Հունիսին Հնդկաստան ներմուծված հում նավթի կեսից ավելին Ռուսաստանից է գնացել։

Մեկ այլ աղբյուր գործակալությանը հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է ամսական 400,000 տոննա բենզին ներմուծել տարբեր երկրներից, այդ թվում՝ Բելառուսից: Reuters-ի գնահատականներով՝ հուլիսի առաջին կեսին Բելառուսը Ռուսաստան է մատակարարել ավելի քան 70,000 տոննա բենզին՝ երեք անգամ ավելի, քան մայիսի առաջին կեսին:

Ավելի վաղ Կրեմլը հաստատել էր, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում նավթամթերքի հնարավոր ներմուծման շուրջ։

Այսօր նաև հայտնի է դարձել, որ Ղրղզստանը, որն իր վառելիքի ավելի քան 90%-ը ներմուծում է Ռուսաստանից, բանակցություններ է վարում վառելիքի մատակարարման շուրջ Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի և այլ երկրների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment