ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News
Սպասելիքները ՍԴ-ից մեծ չեն, դատավորի պատմուճան հագած որոշ դատավորներ ներկայանում են իշխանության փաստաբանի դերում, դատավորը պետք է հասկանա իր առաքելությունը, որքան էլ ունենա ներքին համոզմունք, առերևույթ անգամ օբյեկտիվությունը չեն պահում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
«Պետության իրավական իմունիտետը հարվածի տակ է դրվում, ի վերջո իրավական պետություն ենք, ցածրակարգ քաղաքական վրեժխնդրություն է իրականացվում քաղաքական նպատակներով, դա մեզ որպես երկիր լավ հանգրվանի չի տանի։ Դատական համակարգում խնդիրներ միշտ էլ եղել են, դատավորներին ուղղված անթաքույց սպառնալիքներ կան, որոնք ազդեցություն են թողնում նրանց գործելակերպի վրա, դատավորներ կան, որոնք նախկինում ավելի համարձակ էին, հիմա կաշկանդված են, իրավական պետության մեջ անթույլատրելի է դա», – մեկնաբանեց փաստաբանը։
Խոսելով Միքայել Սրբազանի դատական գործից՝ փաստաբանը ընդգծեց, որ նկատելի է Վերաքննիչ դատարանի արդարատության վերջին ճիգերը, երկու դատավոր համարձակություն են գտել և արդարադատությանը մոտ դատական ակտ են կայացրել։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ