Մեծ խաղ է սկսվում, Իսրայել-Թուրքիա հարաբերությունները փոխվում են, Նիկոլը պետք է գնա, որ մենք օգտվենք

Փաշինյանը հասկանում է՝ եթե աթոռից իջավ, ցմահ դատվելու է, դրա համար խստացնում է խաղի կանոնները, իրավունքի, օրենքի, Սահմանադրության վրա թքած ունի, իր լինելիության հարցն է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց դերասան Կարեն Խաչատրյանը։

«Սահմանադրական դատարանի առաջ հարց է դրված՝ լինել օրենք, Սահմանադրություն հարգող մարդ, թե Նիկոլի վկա, լինել բարձր կարգի իրավաբան, թե sms-ով ռադը քաշող դատավոր։ Մենք չունենք էլիտա, քաղաքական, ռազմական, գիտական էլիտան վատ օրինակ է ծառայում, իրենք իրենց հարցերն անգամ չեն կարողանում լուծել։ ժողովուրդն ի՞նչ անի, նայում է վերև՝ տեսնում ծախու արարածներ, զզվելի եք», – մեկնաբանեց Խաչատրյանը։

«Մեծ խաղ է սկսվում, կարևոր է, թե մենք այդ խաղում ինչ դեր կունենանք, Իսրայել -Թուրքիա – Ադրբեջան հարաբերությունները փոխվում են։ Նիկոլը պետք է գնա, որ մենք օգտվենք իրավիճակից, հայանպաստ իրավիճակ ստեղծվի», – ընդգծեց Խաչատրյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment