https://arm.sputniknews.ru/20260701/azh-handznazhvoghvovum-havanutjan-e-arzhanacel-patgamavvorneri-erdman-nvor-teqsti-nakhagitsy-104059094.html
ԱԺ հանձնաժողովում հավանության է արժանացել պատգամավորների երդման նոր տեքստի նախագիծը
ԱԺ հանձնաժողովում հավանության է արժանացել պատգամավորների երդման նոր տեքստի նախագիծը
Sputnik Արմենիա
Օրինագիծը մշակել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T18:45+0400
2026-07-01T18:45+0400
2026-07-01T18:45+0400
երդում
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87909609_0:0:1200:675_1920x0_80_0_0_3095707e0953efa4a59abb752ade2889.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավորների երդման մեջ համազգային նպատակների և հայրենիքի հզորացման մասին ձևակերպումները առաջարկվում է փոխել «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման» բառերով: Այս մասին ասվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում։Նախագիծը հավանության է արժանացել այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում և կընդգրկվի լիագումար նիստի օրակարգում:Օրինագիծը մշակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը և պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:Առաջարկվում է երդման տեքստում ավելացնել, որ պատգամավորը պարտավորվում է բոլոր ուժերը ներդնել ոչ միայն պետականության ամրապնդման և հասարակական համերաշխության պահպանման, այլև քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար (վերջին արտահայտությունը գործող տեքստում չկա):Երդումն առաջարկվում է ավարտել հետևյալ բառերով. «Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։Ինչպես նիստում հայտարարել է Հայաստանի արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը, կառավարությունում այդ մոտեցումը ճիշտ են համարում և շուտով խորհրդարան կներկայացնեն կառավարության անդամների երդման տեքստի նմանատիպ փոփոխությունները (համաձայն «Կառավարության կազմի և կառուցվածքի մասին» օրենքի): Ազգային բառը փոխեցին, հիմա էլ համազգայինի դեմ են կռվում. Շարմազանովը` երդման տեքստի մասին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87909609_150:0:1050:675_1920x0_80_0_0_917dc75ef4dcd39f7bbbb13b79fbd16a.jpg.webp
երդում, պատգամավոր
երդում, պատգամավոր
Օրինագիծը մշակել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավորների երդման մեջ համազգային նպատակների և հայրենիքի հզորացման մասին ձևակերպումները առաջարկվում է փոխել «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման» բառերով: Այս մասին ասվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում։
Նախագիծը հավանության է արժանացել այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում և կընդգրկվի լիագումար նիստի օրակարգում:
Օրինագիծը մշակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը և պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Ջուլհակյանի խոսքով՝ տվյալ փոփոխություններն առաջարկվել են, քանի որ ցանկացած ժողովրդի համազգային նպատակները հանգում են պետություն ձեռք բերելուն և դրանից հետո անբաժան են պետական շահերից, ինչն էլ պետք է ընդգծել երդման մեջ՝ հիշատակելով Հայաստանի Հանրապետությունը:
Առաջարկվում է երդման տեքստում ավելացնել, որ պատգամավորը պարտավորվում է բոլոր ուժերը ներդնել ոչ միայն պետականության ամրապնդման և հասարակական համերաշխության պահպանման, այլև քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար (վերջին արտահայտությունը գործող տեքստում չկա):
Երդումն առաջարկվում է ավարտել հետևյալ բառերով. «Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
Ինչպես նիստում հայտարարել է Հայաստանի արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը, կառավարությունում այդ մոտեցումը ճիշտ են համարում և շուտով խորհրդարան կներկայացնեն կառավարության անդամների երդման տեքստի նմանատիպ փոփոխությունները (համաձայն «Կառավարության կազմի և կառուցվածքի մասին» օրենքի):