Թրամփը թույլատրել է հետախուզության ղեկավարի ժ/պ-ին գաղտնազերծել ցանկացած տեղեկություն

Բաժանորդագրվել

Բիլ Պուլտին գերատեսչությունը կգլխավորի մեկից երկու ամիս ժամկետով։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար Բիլ Պուլտիին օժտել է ցանկացած տեղեկություն գաղտնազերծելու լիազորություններով:

«Բիլլն այնտեղ կլինի (այդ պաշտոնում – խմբ.) բավական կարճ ժամանակ։ Բայց քանի դեռ այնտեղ է, ես ասել եմ՝ նա կարող է գաղտնազերծել այն ամենը, ինչ ցանկանում է», – ասել է ԱՄՆ նախագահը Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում՝ Հյուսիսային Դակոտա նահանգ աշխատանքային ուղևորությունից առաջ:

Նա հստակեցրել է, որ երկու շաբաթ անց Սենատի գլխադասային հանձնաժողովում կքննարկեն Ջեյ Կլեյտոնի թեկնածությունը, որը պետք է մշտական հիմունքներով զբաղեցնի Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնը:

Թրամփի այս հայտարարությունները հնչել են առաջին հերթին այն գործողությունների թեմայի համատեքստում, որոնք, ըստ ամերիկյան գործող վարչակազմի, դեմոկրատ Բարաք Օբամայի կառավարության կողմից ձեռնարկվել են հանրապետական Թրամփի դեմ: Մայիսի սկզբին ԱՄՆ Ազգային հետախուզության այն ժամանակվա ղեկավար Թուլսի Գաբարդի աշխատակազմի ղեկավարը հրապարակայնորեն մեղադրեց Օբամային, որ նա ղեկավարել է 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին ռուսական միջամտության առասպելի ստեղծումը։

Leave a comment