Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Դոհայում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցություններ չեն անցկացվել։
Նրա խոսքով՝ բոլոր հանդիպումները տեղի են ունեցել բացառապես եռակողմ ձևաչափով՝ Կատարի և Պակիստանի մասնակցությամբ։
Ղարիբաբադին նշել է, որ կողմերը քննարկել են Իսլամաբադի հուշագրի կատարման ընթացքը, այդ թվում՝ Լիբանանին և Իրանի սառեցված ակտիվների ապաշրջափակմանը վերաբերող հարցերը։ Նրա խոսքով՝ վերջնական համաձայնագրի նախապատրաստման համար արդեն ձևավորվել են աշխատանքային խմբեր, սակայն դրանց բանակցությունները դեռևս չեն սկսվել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կատարում կայացած վերջին հանդիպումները հաջող են անցել։ «Իրանի ապամիջուկայնացման գործընթացը լավ է ընթանում։ Նրանք շատ լավ հանդիպումներ են ունեցել, և կտեսնենք, թե ինչ կլինի», — ասել էր Թրամփը լրագրողների հետ զրույցում։