Արջերի փրկված ընտանիքը՝ մեկ տարի անց (տեսանյութ)
Արջերի այս ընտանիքը մոտ մեկ տարի առաջ փրկվել է ու տեղափոխվել FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն։ Արջերն ապրել են Մալաթիա-Սեբաստիա թաղամասում՝ աներեւակայելի վատ պայմաններում։
Երկարատեւ կենդանաբուժական խնամքից, վերականգնողական աշխատանքներից հետո արջերը հետզհետե վերագտնում են իրենց բնական բնազդները։ Նրանք՝ Արամը, Նաիրին, Լոլան, նույնիսկ այս ձմեռ կյանքում առաջին անգամ ինքնուրույն որջեր են փորել և անցել ձմեռային քնի։
Տեսանյութում՝ արջերի ընտանիքի ճաշի ժամն է։ Ուտելիքն նրանց ուղղակի չի տրվում. արջերը, օգտագործելով իրենց բնազդները, փորձում են գտնել ուտելիքը, ինչպես կանեին, եթե ապրեին վայրի բնության մեջ։
Աշխատակիցներն ամեն ինչ անում են, որ արջերի համար փրկարար կենտրոնի տարածքը ինչ-որ չափով փոխարինի վայրի բնությանը, որից նրանք «գողացվել են»։