14:27 01.07.2026 (Թարմացված է: 14:31 01.07.2026)
Բաժանորդագրվել
ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկվել զրույցի ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Նշվում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցեր:
Հիշեցնենք` հունիսի 3–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց, որ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նշեց` հունիսի 1-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ ընտրություններից հետո կմեկնի Մոսկվա, հանդիպում կունենան, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծեն։ Հունիսի 29-ին նա հայտարարեց, որ Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել։