Թուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին


Հուլիսի 7-8-ը Անկարայում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի անվտանգությունն ապահովելու համար Թուրքիայի իշխանությունները բարձր պատրաստվածության են բերում ՀՕՊ ուժերն ու տասնյակ հազարավոր ոստիկաններ են տեղավորում մայրաքաղաքում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը։


Գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի մայրաքաղաքի մի քանի շրջանում կգործեն խիստ սահմանափակումներ։ Անվտանգության միջոցառումները կխստացվեն նախագահական համալիրի շուրջ, որտեղ տեղի կունենա գագաթնաժողովը, օդանավակայաններում և պատվիրակությունների համար նախատեսված հյուրանոցների տարածքներում: Անվտանգությունը կապահովի 56000 ոստիկան։


Քաղծառայողները, որոնց աշխատանքը կրիտիկական նշանակություն չունի, այդ օրերին կլինեն արձակուրդում:


Անկարայում անվտանգության միջոցառումների շրջանակներում իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են ավելի քան 200 մարդու, որոնք կասկածվում են ծայրահեղական խմբավորումների հետ կապեր ունենալու համար։

Leave a comment