Եթե առաջին դասարանցիների հայտագրումը հաջողությամբ կատարվել է, ապա հաջորդ փուլով ծնողները մինչև սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային դպրոց ընդունելու համար․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԿԳՄՍՆ Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։
«Դա կարող են անել և՛ համակարգի միջոցով, եթե ունեն էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող են էլեկտրոնային ստորագրել և ներկայացնել դպրոցին, որից հետո դպրոցն իրենց կներկայացնի ծնողի և դպրոցի միջև կնքվող պայմանագիրը, և՛ կարող են դա ստորագրել էլի էլեկտրոնային եղանակով։ Իսկ եթե չունեն էլեկտրոնային ստորագրություն, ապա մինչև սեպտեմբերի 5-ը պետք է գնալ դպրոց, տեղում դիմում գրել դպրոցի տնօրենի անունով, որպեսզի երեխային ընդունեն դպրոց»,– ասաց պաշտոնյան։
Եթե մինչև սեպտեմբերի 5-ը ծնողը չիրականացնի այս երկու տարբերակներից որևէ մեկը, ապա սեպտեմբերի 5-ին տվյալ հայտերն ավտոմատ կչեղարկվեն։
«Մենք ունեցել ենք նման փորձեր»,-նշեց Արտակ Պողոսյանը։