«Աջակցում են ահաբեկիչներին». Զախարովան՝ Ռուսաստանին հարվածելու հարցում Կիևին օգնելու մասին

Բաժանորդագրվել

Պրանկերները Ուկրաինայի ԱԱԽ քարտուղարի անունից զանգել են Էստոնիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին: Զրույցի ժամանակ էստոնացի պաշտոնյան կտրուկ հայտարարություն է արել։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Էստոնիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մադիս Ռոլի հայտարարությունը:

Ռուս պրանկերները Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ումերովի անունից զանգել են Ռոլին, և նա զրույցի ընթացքում առաջարկել է օգնել Սանկտ Պետերբուրգի վրա գրոհները համակարգելու հարցում։

«Սա Էստոնիայի քաղաքական վերնախավի համար ահաբեկիչներին աջակցելու առաջին դեպքը չէ. 90-ականներին Էստոնիան ամենահնարավոր եղանակներով համերաշխություն էր ցուցաբերում ահաբեկիչ Դուդաևին և Հյուսիսային Կովկասում նրա գրոհայիններին»,– ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment