Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել

Քաղաքականություն

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել

 Քննչական մարմինը ներկայացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն։

Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Միջնորդությունը քննության է առնվելու Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 2-ին՝ժամը 18:30-ին։

Արմեն Աշոտյանը անազատության մեջ է հունիսի 5-ից։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման գործով։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել բանտային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով։

Leave a comment