Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական համագործակցության արդիական հարցեր առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային և հումանիտար ոլորտներում։