Միքելանջելոյի էսքիզն աճուրդում վաճառվել է ռեկորդային 27,2 միլիոն դոլարով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միքելանջելոյի նախկինում անհայտ էսքիզը, որը նրա Սիքստինյան կապելլայի առաստաղի որմնանկարներինն էր, աճուրդում վաճառվել է 27.2 միլիոն դոլարով, գրեթե 20 անգամ ավելի թանկ իր նախնական արժեքից՝ դառնալով Միքելանջելոյի երբևէ վաճառված ամենաթանկ աշխատանքը: Աճուրդում Միքելանջելոյի նկարի վաճառքի նախորդ ռեկորդը սահմանվել է 2022 թվականին՝ կազմելով 24,3 միլիոն դոլար։

 

Նկարի սեփականատերը նախնական գնահատման համար ներկայացրել է մասնագետին, ով այն նույնացրել է Վատիկանի Սիքստինյան կապելլայի առաստաղի որմնանկարի գլխավոր դեմքերից մեկի՝ Լիբիական սիբիլլայի աջ ոտքի էսքիզ հետ։

 

Կարմիր կավիճով նկարված էսքիզը թվագրվում է 1511-1512 թվականներին, երբ Միքելանջելոն աշխատում էր առաստաղի երկրորդ մասի վրա։

Leave a comment