Իսլամաբադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»


Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:


Շիա մզկիթում ինքնասպան ահաբեկիչը փետրվարի 6-ին պայթյուն էր իրականացրել, որի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 170-ը՝ վիրավորվել:


Պակիստանի իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները: Իսլամաբադում հազարավոր մարդիկ մասնակցել են զոհերի հուղարկավորությանը:

Leave a comment