Վահագն Ալեքսանյանը եւ մյուսները եթե դադարեն նախկինների վրա ցեխ շպրտել, մեղադրել բոլորին եւ այլն, ապա մարդիկ հանկարծ կնկատեն, որ նրանց խոսքում չկա բացարձակապես որեւէ միտք. նախկին ՔՊ-ական. «Հրապարակ»

Երկուշաբթի օրը պարզ դարձավ, որ ՔՊ-ն ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ է ընտրել Հայկ Կոնջորյանին եւ Վահագն Ալեքսանյանին։

Նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով առաջին պլան բերված ՔՊ-ականների կեցվածքին եւ արժանիքներին, ասում է. «Պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանին պետք են մարդիկ, ովքեր իրենից ավելի Նիկոլ են: Բնական է, որ գնալով ԱԺ-ի որակը պետք է ընկներ: Ինչո՞ւ․ որովհետեւ ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որակազրկվել է, իսկ որակազրկված հրամանատարն իրենից ավելի որակազրկված մասսային պետք է առաջին պլան բերի: ՔՊ-ում մատների վրա կարելի է հաշվել խելոք մարդկանց: Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ապա շատ կարճ ժամանակ անց ՔՊ-ական Ազգային ժողովը հանրության առաջ լրիվ մերկ կներկայանա: Նախորդ ԱԺ-ի պատկերն էլ գրեթե նույնն էր, սակայն հիմա որակն ավելի է ընկել, որովհետեւ Ազգային ժողովը «բեսեդկայի» տրամաբանությունից դուրս չի եկել: Նույն Վահագն Ալեքսանյանը եւ մյուսները եթե դադարեն նախկինների վրա ցեխ շպրտել, մեղադրել բոլորին եւ այլն, ապա մարդիկ հանկարծ կնկատեն, որ նրանց խոսքում չկա բացարձակապես որեւէ միտք: Նրանցից շատերը չեն պատկերացնում, թե ինչի համար է Ազգային ժողովը: Եթե Նիկոլը թույլ չի տալիս, որ ԲՀԿ-ն մտնի խորհրդարան, ապա ՔՊ-ականներին մերկացնելու մեկ տարբերակ կա` ընդդիմությունը պետք է մանդատներից հրաժարվի: Սրանք ո՛չ քաղաքական գործիչներ են, ո՛չ էլ պրոֆեսիոնալներ են»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment