https://arm.sputniknews.ru/20260701/qpum-sharunakvum-e-pashtvonneri-bashkhumy-hraparak-104032996.html
ՔՊ–ում շարունակվում է պաշտոնների բաշխումը. «Հրապարակ»
ՔՊ–ում շարունակվում է պաշտոնների բաշխումը. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Թերթը պնդում է, որ Ռուբեն Ռուբինյանի հարցում բացառապես արտաքին գործոնն է դերակատարում ունեցել։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T09:56+0400
2026-07-01T09:56+0400
2026-07-01T10:11+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
նիկոլ փաշինյան
լիլիթ մակունց
ռուբեն ռուբինյան
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89453771_0:0:1620:912_1920x0_80_0_0_fa9a476cd90dc4e5e0be2c0fd488a519.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Մինչ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում վիճարկում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, իշխանական թիմը շտապում է դեռևս չձևավորված խորհրդարանի ղեկավար կազմ «ընտրել» հենց «Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։Արդեն հայտնի է, որ ՔՊ վարչությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, փոխխոսնակների՝ Վահագն Ալեքսանյանին և Հայկ Կոնջորյանին, վերջինը նաև ԱԺ նախագահի համար էր իր թեկնածությունն առաջադրել, բայց չընտրվեց։ Առաջիկա օրերին էլ ՔՊ վարչությունը խմբակցության ղեկավար կընտրի։Ըստ պարբերականի` ՔՊ-ում նաև վստահ են, որ Ալեն Սիմոնյանը շարքային պատգամավորի կարգավիճակով չի գնա խորհրդարան, նախ՝ անչափ վիրավորած է թիմից ու Փաշինյանից, և երկրորդ` նա խորհրդարանի առաջին խոսնակն է, որ ամբողջ ժամկետ պաշտոնավարել է, ուստի պետությունը պարտավոր է ապահովել իր անվտանգությունը, նա «ախրանայով» դժվար թե գա, նստի շարքային պատգամավորի աթոռին, իսկ եթե գնա, ապա դա կլինի միայն Փաշինյանի կոշտ պարտադրանքով ու ինչ-որ խոստմամբ։Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների ընտրությանը, ապա, ըստ թերթի, դա կթողնվի խմբակցությանը, չնայած էլի Փաշինյանը կհրահանգավորի։ Խոսակցությունների համաձայն` Արուսյակ Ջուլհակյանը, Բաբկեն Թունյանը կշարունակեն ղեկավարել պետաիրավական և տնտեսական հանձնաժողովները, իսկ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը հնարավոր է` Անդրանիկ Քոչարյանից վերցնեն, տան Արմեն Խաչատրյանին։ Թերթը գրում է, որ ընդդիմությանը ՔՊ-ն կզիջի այն հանձնաժողովները, որոնք նախորդ խորհրդարանում էր զիջել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89453771_98:0:1538:1080_1920x0_80_0_0_1eb143f7748ba7f479fe37c6ec8e123b.jpg.webp
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան, լիլիթ մակունց, ռուբեն ռուբինյան, ալեն սիմոնյան
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան, լիլիթ մակունց, ռուբեն ռուբինյան, ալեն սիմոնյան
Թերթը պնդում է, որ Ռուբեն Ռուբինյանի հարցում բացառապես արտաքին գործոնն է դերակատարում ունեցել։
«Երեկվա դրությամբ խմբակցության ղեկավարի պաշտոնին առաջադրվել էր Արուսյակ Մանավազյանը, որը հիմա կուսակցության աշխատակազմի ղեկավարն է` Փաշինյանի աչքն ու ականջը խմբակցությունում, ինչպես նաև ֆինանսները տնօրինողը: Մանավազյանը երկար տարիներ եղել է «Հայկական ժամանակի» և Փաշինյանի տպարանի գլխավոր հաշվապահը, ապա՝ կառավարական առանձնատների տնօրենը: Հիմա էլ, ըստ լուրերի, մասնակցում է Փաշինյանի ընտանեկան ֆինանսական շարժերին, իշխանական թիմում կարծում են, որ Փաշինյանի ֆավորիտն այս պաշտոնի համար նրա անգլերենի նախկին ուսուցչուհին` ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցն է, որին ընտրություններից առաջ անգամ ԱԺ նախագահի պաշտոնի համար էին դիտարկում, սակայն այդ պաշտոնը, նաև դրսից եկած պահանջով, հանձնվելու է Ռուբեն Ռուբինյանին: Թիմում վստահ են, որ Ռուբինյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հարցում բացառապես արտաքին գործոնն է դերակատարում ունեցել։ Հակառակ դեպքում Փաշինյանն Ալեն Սիմոնյանին «այսպես նագլի չէր գցի»»,– գրում է թերթը։
Ըստ պարբերականի` ՔՊ-ում նաև վստահ են, որ Ալեն Սիմոնյանը շարքային պատգամավորի կարգավիճակով չի գնա խորհրդարան, նախ՝ անչափ վիրավորած է թիմից ու Փաշինյանից, և երկրորդ` նա խորհրդարանի առաջին խոսնակն է, որ ամբողջ ժամկետ պաշտոնավարել է, ուստի պետությունը պարտավոր է ապահովել իր անվտանգությունը, նա «ախրանայով» դժվար թե գա, նստի շարքային պատգամավորի աթոռին, իսկ եթե գնա, ապա դա կլինի միայն Փաշինյանի կոշտ պարտադրանքով ու ինչ-որ խոստմամբ։
Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների ընտրությանը, ապա, ըստ թերթի, դա կթողնվի խմբակցությանը, չնայած էլի Փաշինյանը կհրահանգավորի։ Խոսակցությունների համաձայն` Արուսյակ Ջուլհակյանը, Բաբկեն Թունյանը կշարունակեն ղեկավարել պետաիրավական և տնտեսական հանձնաժողովները, իսկ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը հնարավոր է` Անդրանիկ Քոչարյանից վերցնեն, տան Արմեն Խաչատրյանին։ Թերթը գրում է, որ ընդդիմությանը ՔՊ-ն կզիջի այն հանձնաժողովները, որոնք նախորդ խորհրդարանում էր զիջել։