Հուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է․ նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակը


Հուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է։ Այսօր նաև նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։


 


«108 տարի՝ օրենքի գերակայության, պետական շահերի պաշտպանության և հանրային վստահության ամրապնդման ճանապարհին։


 


Դատախազությունն այսօր ուժեղ է իր մասնագիտական կարողություններով, դատախազների բարեվարքությամբ, շարունակական կրթությամբ և միջազգային գործընկերության վրա հիմնված համագործակցությամբ։


 


Շնորհավոր Դատախազության աշխատողի օրը և Դատախազության հիմնադրման 108-ամյակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 


Դիտումների քանակ9

Leave a comment