ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը․ Ղալիբաֆ

https://arm.sputniknews.ru/20260630/amn-n-ambvoghjutjamb-veracrel-e-irani-tsvovajin-shrjapakumy-ghalibaf-104031476.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_138:0:1338:900_1920x0_80_0_0_1917c3543b1cadf8cb1254274e3c4947.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, բաղեր ղալիբաֆ, իրանի իսլամական հանրապետություն, շրջափակում

ամն, բաղեր ղալիբաֆ, իրանի իսլամական հանրապետություն, շրջափակում

Բաժանորդագրվել

Իրանական առևտրային նավերի և լցանավերի համար անցումն ազատէ, Օմանի ծոցըհատելիս ոչ մի խոչընդոտ չի առաջանում, հավաստիացրել է իրանցի բարձրաստիճան քաղաքական գործիչը:

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի-Sputnik. ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել է Իրանի ծովային շրջափակումը։ Այս մասին, ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսությունում Իրանի բանակցային խմբի ղեկավար, ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Ավելի վաղ ԱՄՆԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան ուժերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով վերացրել են Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների ծովային շրջափակումը:

« – Այո։.. դուք տեսաք, որ Թրամփն այդ մասին հայտարարեց, նույնիսկ 30 օր չի անցել (ինչպես դա ենթադրվում էր հուշագրով – խմբ.)»,- ասել է Ղալիբաֆը իրանական հեռուստատեսության եթերում ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ամբողջությամբ հանել է ծովային շրջափակումը։

Նա ընդգծել է, որ այժմ իրանական առևտրային նավերի և լցանավերի համար անցումն ազատ է, Օմանի ծոցը հատելիս ոչ մի խոչընդոտ չի առաջանում:

Ղալիբաֆի խոսքով՝ ծովային շրջափակման վերացումից ի վեր Իրանին հաջողվել է ավելի քան 40 մլն բարել նավթ արտահանել:

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:

Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:

Leave a comment