Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սլովակիայի առաջնության 10-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» 1:1 հաշվով է ավարտել «Սկալիցայի» դեմ արտագնա հանդիպումը:

Յայա Տուրեի գլխավորած թիմի պատասխան գոլը 59-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Ընթացիկ առաջնությունում 33-ամյա հայ ֆուտբոլիստը անցկացրել է 7 խաղ, դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

9 խաղից հետո «Սլովանը» վաստակել է 17 միավոր և չորրորդ տեղում է:



Դավիթ Եղիազարյան

Leave a comment