Թուրքիայից Համբուրգ մեկնող բեռնատարից առգրավվել է մեկ միլիոն կեղծ եվրո

Բաժանորդագրվել

Ընդհանուր առմամբ առգրավվել է 50 եվրո անվանական արժեքով 23,4 հազար կեղծ թղթադրամ։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Իտալիայի ֆինանսական գվարդիան մաքսային ծառայության հետ համատեղ Տրիեստի նավահանգստում առգրավել է ավելի քան մեկ միլիոն եվրո՝ կեղծ թղթադրամներով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իտալական ուժայիններին։

«Ստուգման ընթացքում հայտնաբերվել է բեռնատար, որը թուրքական Գեմլիք շրջանի նավահանգստից ուղևորվում էր Համբուրգ։ Բեռն ուղարկվել էր թուրքական հեռահաղորդակցական ընկերության կողմից և նախատեսված էր հոլանդական ընկերության համար, որն աշխատում է առավելապես բիզնես ծառայությունների ոլորտում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բեռնատարում իրավապահները հայտնաբերել են կեղծ թղթադրամներով 1,17 մլն եվրո: Ընդհանուր առմամբ առգրավվել է 50 եվրո անվանական արժեքով 23,4 հազար կեղծ թղթադրամ։

Բեռնատարում հայտնաբերվել է նաև 25 կեղծ փաստաթուղթ, իսկ կոշտ սկավառակի և USB-կրիչի վրա կար մոտ 10 հազար թվային ֆայլ, այդ թվում՝ լոգոներ, գրաֆիկական տարրեր, լուսանկարներ, տառա-թվային կոդեր, տառատեսակներ և անհատական տվյալներ, որոնք կարող էին օգտագործվել կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար:

Leave a comment