Թրամփը Կոնգրեսին հորդորել է վերանայել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սկսել օրենսդրական գործընթաց՝ ծննդյան հիմքով ամերիկյան քաղաքացիության տրամադրման կարգը փոխելու նպատակով, մասնավորապես՝ այն անօրինական ներգաղթյալների երեխաների համար։
Truth Social-ում հրապարակած գրառմամբ Թրամփն արձագանքել է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշմանը, որով վերահաստատվել է ԱՄՆ-ում ծնված անձանց՝ ամերիկյան քաղաքացիություն ստանալու սահմանադրական իրավունքը։
«Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիության տրամադրման պրակտիկային, որը մեր երկրի համար թանկարժեք և անարդար է։ Նրանք կարող են լիովին ապավինել իմ աջակցությանը»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը։
Թրամփի խոսքով՝ այս փոփոխությունն իրականացնելու համար Սահմանադրության փոփոխություն անհրաժեշտ չէ, և համապատասխան օրենքը կարող է ընդունվել Կոնգրեսի կողմից՝ նախագահի աջակցությամբ։