Վենեսուելայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անցել է 1 940-ը

Բաժանորդագրվել

Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են 30 երկրների շուրջ 3000 փրկարարներ։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 1 943-ի։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը: Վերջին տվյալներով՝ կա ավելի քան 10 570 վիրավոր։

Վենեսուելացի և արտասահմանցի մասնագետները փլատակներից դուրս են բերել 6 461 մարդու, իսկ մոտ շուրջ 13 500 կարողացել է փլատակներից դուրս գալ ինքնուրույն կամ հարազատների, հարևանների օգնությամբ։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ավերիչ երկրաշարժից 6 օր անց Լա Գուայրա նահանգում փլատակներից ողջ դուրս է բերվել 3 տարեկան երեխա։

Որոնողոփրկարարական աշխատանքները շարունակվում են։ Աղետի գոտում բացի տեղի փրկարարներից և կամավորներից, աշխատում են 30 երկրներից ժամանած շուրջ 3 հազար փրկարարներ:

Հիշեցնենք` Վենեսուելայում հունիսի 25-ին երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,2, երկրորդինը՝ 7,5: Դրանից հետո գրանցվել է ևս մոտ 30 հետցնցում։

Տարերային աղետը հանգեցրել է բնակելի տների և ենթակառուցվածքների օբյեկտների մասշտաբային ավերածությունների, բժշկական հաստատությունների վնասների, ինչպես նաև երկրի գլխավոր օդանավակայանի փակման:

Leave a comment