Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում․ Լևոն Ազիզյան


Ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) անսամբլային կանխատեսման՝ հուլիսի 6–13-ը Եվրոպայի վրա կրկին կձևավորվի արգելափակող անտիցիկլոն (Omega Block), որը կհանգեցնի շոգ եղանակի նոր ալիքի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:


«Դրական ջերմաստիճանային անոմալիայի կենտրոնը կրկին կգտնվի Ֆրանսիայի վրա, որտեղ օդի ջերմաստիճանը կլիմայական նորման կգերազանցի 6–10°C-ով։


Ներկայիս հաշվարկներով՝ մթնոլորտային շրջանառության այս սխեման կպահպանվի նաև հուլիսի երկրորդ տասնօրյակում»,- գրել է նա։

Դիտումների քանակ1

Leave a comment