Թուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանության մեղադրանքները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը։

Նա Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները անվանել է «զրպարտություն»։

«Թուրքիան չի ընդունում նման մեղադրանքներ այն կողմերից, որոնց ձեռքերը ներկված են Գազայում տեղի ունեցող իրադարձությունների արյամբ։

Թուրքիայի պատմությունը չի ճանաչում ցեղասպանություն, զանգվածային սպանություններ, ճնշումներ կամ գաղութատիրություն»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն որոշում է կայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։

Leave a comment