ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
Օմանը առաջարկել է ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար սահմանվի վճար։ Հայտնել է The New York Times-ը։
Առաջարկը նախատեսում է, որ նավափոխադրող ընկերությունները վճարեն նեղուցից օգտվելու համար։ Նշվում է, որ Իրանը և Օմանը շարունակում են առաջ տանել այս նախաձեռնությունը՝ չնայած ԱՄՆ-ի հրապարակային հակազդեցությանը։
Ամերիկյան կողմն արդեն ստացել է փաստաթուղթը և պատրաստվում է քննարկել Օմանի հետ իր մտահոգությունները։
Միաժամանակ Reuters-ը հաղորդել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները և վերսկսել բանակցությունները Հորմուզի նեղուցի հարցով։