Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու պարեկները
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին Հայաստանում արտառոց դեպք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը, փետրվարի 6-ին՝ ժամը 19։44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։
Դեպքի վայր են մեկնել մարզի փրկարարներն ու պարեկները։ Պարեկների և փրկարարների օպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ նա տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժին: