«ԱՄՆ-ն հեքիաթ է հորինել մոդուլային ռեակտորի մասին, որպեսզի մենք փակենք մեր ատոմակայանը». Հրանտ Բագրատյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԱՄՆ-ն հեքիաթ է հորինել մոդուլային ռեակտորի մասին, որպեսզի մենք փակենք մեր ատոմակայանը»,-«Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն տվյալ պահին ոչ մի մոդուլային ատոմակայան չունի։ «Ինչ էլ որ Հայաստանում ստորագրի փոխնախագահ Վենսը, ԱՄՆ-ն ոչինչ չի անի, քանի որ դա իրենց ձեռնտու չէ, անիմաստ է։ Ամերիկացին անիմաստ տեղը 1 դոլար էլ չի ծախսի»,- ընդգծել է Բագրատյանը:

Leave a comment