Ուկրաինայի զինուժը պայթուցիկ է նետել ՌԴ Կուրսկի մարզում. վիրավոր կա

Բաժանորդագրվել

Հարձակման հետևանքով տուն և ավտոմեքենա է վնասվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՌԴ Կուրսկի մարզի Բելովսկի շրջանում պայթուցիկ սարքի նետման հետևանքով տղամարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։

«Կուրսկի սահմանամերձ գոտում ևս մեկ տուժած կա։ Այսօր թշնամական անօդաչուն պայթուցիկ սարք է նետել Բելովսկի շրջանի Բելայա սլոբոդայում։ Վիրավորվել է 65-ամյա տղամարդ։ Նախնական տեղեկություններով՝ նա ունի փակ գլխուղեղային վնասվածք․ ուղեղի ցնցում, ակուբարոտրավմա»,- հայտնել է Խինշտեյնը «Մաքս» հարթակի իր ալիքում։

Մարզպետի խոսքով՝ տղամարդուն առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։

«Պատրաստվում են հիվանդանոց տեղափոխել։ Հարձակման հետևանքով վնասվել են նաև տան ապակիներն ու ճակատային մասը, մեկ ավտոմեքենա»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment