https://arm.sputniknews.ru/20260630/hungariajum-odi-jermastitshani-bacardzak-rekvord-e-grancvel-104024578.html
Հունգարիայում օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է գրանցվել
Հունգարիայում օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է գրանցվել
Sputnik Արմենիա
Մինչ այժմ Հունգարիայում օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը համարվում էր 2007 թվականի հուլիսի 20-ին գրանցված 41,9 աստիճանը։ 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T20:19+0400
2026-06-30T20:19+0400
2026-06-30T20:20+0400
հունգարիա
օդ
օդի ջերմաստիճան
շոգ
ռեկորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61895727_0:16:1024:592_1920x0_80_0_0_a58b493be024a65f1e30164320aea665.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հունգարիայում եղանակի կանոնավոր դիտարկումների պատմության ընթացքում (սկսած 1870 թվականից) օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է սահմանվել: Ազգային «HungaroMet» օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ այսօր ցերեկը երկրի հյուսիսում գտնվող Սեչենյի բնակավայրում (Նոգրադի մարզ) +42 աստիճան է գրանցվել:Մինչ այժմ Հունգարիայում օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը համարվում էր 2007 թվականի հուլիսի 20-ին երկրի հարավում գտնվող Կիշկունհալաս քաղաքում գրանցված 41,9 աստիճանը։Հաշվի առնելով, որ վերջին օրերին միջին օրական ջերմաստիճանը գերազանցել է 29 աստիճանը, «HungaroMet»-ը նախազգուշացրել է երրորդ աստիճանի եղանակային վտանգի մասին: Անոմալ շոգի պատճառով կառավարությունը արտակարգ միջոցներ է ձեռնարկել բնակչությանը պաշտպանելու համար։ Շաբաթվա սկզբին պետական գերատեսչությունների և ընկերությունների աշխատակիցների համար սահմանվել էր աշխատանքի հեռավար ռեժիմ։ Նրանց համար, ովքեր պարտադիր պետք է գտնվեն աշխատավայրում, ապահովվել են անվտանգ պայմաններ, այդ թվում` սենյակների օդափոխում և խմելու ջրի մատակարարում: Նույն խորհուրդները տրվել են նաև մասնավոր ընկերություններին:Հունգարիայի զինված ուժերը, տեղական ինքնակառավարման մարմինները և բարեգործական կազմակերպությունները մարդկանց շշերով ջուր են բաժանում փողոցներում և այլ հասարակական վայրերում, այդ թվում՝ երկաթուղային և ավտոկայարաններում: Զանգվածային միջոցառումները (ներառյալ մարզական մրցումները) հետաձգվել են։ էներգահամակարգի լրացուցիչ ծանրաբեռնվածության պատճառով բնակչությանը խորհուրդ է տրվել խնայել էլեկտրաէներգիան։ «Պակշ» ԱԷԿ-ը կրճատել է արտադրական հզորությունը, քանի որ Դունայի ջուրը տաքացել է (գետն օգտագործվում է ռեակտորների սառեցման համար):Անոմալ շոգը Եվրոպայից տեղափոխվում է Մոսկվա
հունգարիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61895727_109:0:942:625_1920x0_80_0_0_d396a86920b710478bbf36ee6ab29d92.jpg.webp
հունգարիա, օդ, օդի ջերմաստիճան, շոգ, ռեկորդ
հունգարիա, օդ, օդի ջերմաստիճան, շոգ, ռեկորդ
Մինչ այժմ Հունգարիայում օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը համարվում էր 2007 թվականի հուլիսի 20-ին գրանցված 41,9 աստիճանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հունգարիայում եղանակի կանոնավոր դիտարկումների պատմության ընթացքում (սկսած 1870 թվականից) օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է սահմանվել: Ազգային «HungaroMet» օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ այսօր ցերեկը երկրի հյուսիսում գտնվող Սեչենյի բնակավայրում (Նոգրադի մարզ) +42 աստիճան է գրանցվել:
«Բոլոր ռեկորդները գերազանցվել են։ Հունգարիայում երբեք այսքան շոգ չի եղել։ Սեչենյիում գրանցվել է 42 աստիճան», – «Facebook»-ում (արգելված է Ռուսաստանում, պատկանում է «Մետա» կորպորացիային, որը ՌԴ-ում ծայրահեղական է ճանաչվել) գրել է վարչապետ Պետեր Մադյարը։
Մինչ այժմ Հունգարիայում օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը համարվում էր 2007 թվականի հուլիսի 20-ին երկրի հարավում գտնվող Կիշկունհալաս քաղաքում գրանցված 41,9 աստիճանը։
Հաշվի առնելով, որ վերջին օրերին միջին օրական ջերմաստիճանը գերազանցել է 29 աստիճանը, «HungaroMet»-ը նախազգուշացրել է երրորդ աստիճանի եղանակային վտանգի մասին: Անոմալ շոգի պատճառով կառավարությունը արտակարգ միջոցներ է ձեռնարկել բնակչությանը պաշտպանելու համար։ Շաբաթվա սկզբին պետական գերատեսչությունների և ընկերությունների աշխատակիցների համար սահմանվել էր աշխատանքի հեռավար ռեժիմ։ Նրանց համար, ովքեր պարտադիր պետք է գտնվեն աշխատավայրում, ապահովվել են անվտանգ պայմաններ, այդ թվում` սենյակների օդափոխում և խմելու ջրի մատակարարում: Նույն խորհուրդները տրվել են նաև մասնավոր ընկերություններին:
Հունգարիայի զինված ուժերը, տեղական ինքնակառավարման մարմինները և բարեգործական կազմակերպությունները մարդկանց շշերով ջուր են բաժանում փողոցներում և այլ հասարակական վայրերում, այդ թվում՝ երկաթուղային և ավտոկայարաններում: Զանգվածային միջոցառումները (ներառյալ մարզական մրցումները) հետաձգվել են։ էներգահամակարգի լրացուցիչ ծանրաբեռնվածության պատճառով բնակչությանը խորհուրդ է տրվել խնայել էլեկտրաէներգիան։ «Պակշ» ԱԷԿ-ը կրճատել է արտադրական հզորությունը, քանի որ Դունայի ջուրը տաքացել է (գետն օգտագործվում է ռեակտորների սառեցման համար):