https://arm.sputniknews.ru/20260630/stvop-kvotshaki-pvokharen-liner-plej-hk-nakhagahy-bankajin-nvor-gvortsiqi-masin-104021430.html
«Ստոպ» կոճակի փոխարեն լիներ «փլեյ». ՀԿ նախագահը` բանկային նոր գործիքի մասին
«Ստոպ» կոճակի փոխարեն լիներ «փլեյ». ՀԿ նախագահը` բանկային նոր գործիքի մասին
Sputnik Արմենիա
Հուլիսի 1-ից ՀՀ առևտրային բանկերը սկսելու են կիրառել, այսպես կոչված` «Ստոպ» գործիքը։ Նոր կարգավորումը միտված է կանխելու մեծ տարածում գտած բանկային… 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T19:59+0400
2026-06-30T19:59+0400
2026-06-30T19:59+0400
բանկ
հավելված
խարդախություն
վարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69269313_0:50:1600:950_1920x0_80_0_0_b4884ebb1f53e47873fdd8f86b245096.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ բանկերում «Ստոպ» գործիքի կիրառումը անարդյունավետ գործողություն է, որը չի բացառվում, որ հետագայում բերի ավելի լուրջ խնդիրների. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Մհեր Կարագյոզյանը` մեկնաբանելով հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումը։Հիշեցնենք` ՀՀ ԿԲ խորհրդի որոշմամբ`հուլիսի 1-ից ՀՀ առևտրային բանկերը սկսելու են կիրառել, այսպես կոչված` «ստոպ» գործիքը։ Նոր կարգավորումը թույլ կտա քաղաքացիներին բանկ այցելելով կամ հավելվածի համապատասխան կոճակի միջոցով արգելափակել իրենց հաշվից դրամական փոխանցումներ և վճարումներ, վարկերի ձևակերպումներ և բանկային ու քարտային այլ գործառնություններ իրականացնելու հնարավորությունը։ԿԲ–ն այս գործիքով փորձում է կանխարգելել մեծ տարածում գտած բանկային զեծարարությունները։Նրա գնահատմամբ` ստեղծված համակարգը ավելի շատ բանկերի և ԿԲ–ի համար արդարացում ապահովելու և մեղքը քաղաքացիների վրա բարդելու նպատակ է հետապնդում։Փոխարեն ՀԿ նախագահը ԿԲ–ին առաջարկում է «ստոպ» կոճակի փոխարեն ստեղծել «փլեյ» կոճակ, որպեսզի բանկային համակարգը հակառակ տրամաբանությանբ գործի` որևէ բանկ առցանց վարկ չտրամադրի մինչև որ քաղաքացին չսեղմի պայմանական ասած` «փլեյ» կոճակը և դրանով հայտ չուղարկի բանկ։Ինչ վերաբերում է արդեն կատարված բանկային զեղծարարություններին ու դրանից տուժած քաղաքացիներին, Մհեր Կարագյոզյանը փաստում է, որ առ այսօր հարուցված քրեական գործերով մեկ հանցագործ անգամ չի բացահայտվել։ Մինչդեռ տուժածների թիվը հարյուրների է հասնում։Հիշեցնենք` բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիները 2024թ–ից բողոքի ակցիաներ են անցկացնում պետական տարբեր կառույցների դեմ` պահանջելով չեղարկել իրենց անունով առցանց տրամադրված կեղծ վարկերը։ՀՀ բանկերում օնլայն վարկերի մեխանիզմը գործարկվել է 2020թ-ից` վարկառուների և վարկատուների կյանքը հեշտացնելու նպատակով։ Նոր գործիքը, սակայն, իրականում լուրջ խնդիրներ է առաջացրել ինչպես քաղաքացների, այնպես էլ բանկերի համար։Կիբեռհանցագործները, օգտվելով ընձեռված հնարավորությունից, տարբեր զեղծարարությունների միջոցով հասանելիություն են ստանում քաղաքացիների բանկային հավելվածներին ու անձնական տվյալներին և բանկերից նրանց անունով վարկեր ձևակերպում` յուրացնելով վարկային միջոցները։ Իսկ այդ վարկերից ոչ մի դրամ չստացած քաղաքացիները մնում են վարկային պարտավորության ու տոկոսների տակ։ Բանկերն էլ պատասխանատվություն չեն կրում իրենց հաճախորդների հաշիվների և դրամական միջոցների անվտանգությունը պատշաճ չպաշտպանելու համար։Հավելենք, որ մեկ տարի առաջ ՀՀ կենտրոնական բանկի հորդորով առևտրային բանկերը սառեցրեցին զեղծարարների պատճառով ծագած բոլոր վարկային պարտավորությունները` մինչև քրեական գործերի քննության ավարտը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69269313_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5eba951025769435ee3b823af489d533.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանկ, հավելված, խարդախություն, վարկ
բանկ, հավելված, խարդախություն, վարկ
Բաժանորդագրվել
Հուլիսի 1-ից ՀՀ առևտրային բանկերը սկսելու են կիրառել, այսպես կոչված` «Ստոպ» գործիքը։ Նոր կարգավորումը միտված է կանխելու մեծ տարածում գտած բանկային զեղծարարությունները։ Մհեր Կարագյոզյանը, սակայն, կարծում է, որ այն ավելի շատ ալիբի է ապահովելու զեղծարարների համար։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ բանկերում «Ստոպ» գործիքի կիրառումը անարդյունավետ գործողություն է, որը չի բացառվում, որ հետագայում բերի ավելի լուրջ խնդիրների.
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Մհեր Կարագյոզյանը` մեկնաբանելով հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումը։
Հիշեցնենք` ՀՀ ԿԲ խորհրդի որոշմամբ`հուլիսի 1-ից ՀՀ առևտրային բանկերը սկսելու են կիրառել, այսպես կոչված` «ստոպ» գործիքը։ Նոր կարգավորումը թույլ կտա քաղաքացիներին բանկ այցելելով կամ հավելվածի համապատասխան կոճակի միջոցով արգելափակել իրենց հաշվից դրամական փոխանցումներ և վճարումներ, վարկերի ձևակերպումներ և բանկային ու քարտային այլ գործառնություններ իրականացնելու հնարավորությունը։
ԿԲ–ն այս գործիքով փորձում է կանխարգելել մեծ տարածում գտած բանկային զեծարարությունները։
«Սա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է իմ հեռախոսի մեջ ներբեռնեմ ՀՀ բոլոր բանկերի հավելվածները և մտնեմ բոլորում սեղմեմ «ստոպ» կոճակը, որպեսզի իմ անունից հանկարծ օնլայն հայտ չգնա՞ տվյալ բանկ, նույնիսկ եթե ես այդ բանկի հաճախորդ չեմ։ Այսինքն` ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է սմարթֆոն ունենան, դրանցում պետք է բոլոր բանկերի հավելվածներն ունենան։ Սա որքանո՞վ է հարմար քաղաքացու համար և որքանո՞վ է ծառայելու իր նպատակին»,– նորաստեղծ գործիքի հեղինակներին հռետորական հարցադրում է անում Կարագյոզյանը։
Նրա գնահատմամբ` ստեղծված համակարգը ավելի շատ բանկերի և ԿԲ–ի համար արդարացում ապահովելու և մեղքը քաղաքացիների վրա բարդելու նպատակ է հետապնդում։
«Քաղաքացուն ասելու են. «Մենք ձեզ համար հնարավորություն ենք ստեղծել «ստոպ» կոճակը սեղմելու, իսկ դուք չեք սեղմել և դարձել եք զեղծարարության զոհ, մեղավորը դուք եք»։ Հերթական անգամ, զոհին մեղադրելով, անուղղակի պաշտպանելու են հանցագործներին` էլ ավելի պարարտ հող ստեղծելով և ալիբի ապահովելով նրանց համար»,– նկատում է Կարագյոզյանը։
Փոխարեն ՀԿ նախագահը ԿԲ–ին առաջարկում է «ստոպ» կոճակի փոխարեն ստեղծել «փլեյ» կոճակ, որպեսզի բանկային համակարգը հակառակ տրամաբանությանբ գործի` որևէ բանկ առցանց վարկ չտրամադրի մինչև որ քաղաքացին չսեղմի պայմանական ասած` «փլեյ» կոճակը և դրանով հայտ չուղարկի բանկ։
Ինչ վերաբերում է արդեն կատարված բանկային զեղծարարություններին ու դրանից տուժած քաղաքացիներին, Մհեր Կարագյոզյանը փաստում է, որ առ այսօր հարուցված քրեական գործերով մեկ հանցագործ անգամ չի բացահայտվել։ Մինչդեռ տուժածների թիվը հարյուրների է հասնում։
Հիշեցնենք` բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիները 2024թ–ից բողոքի ակցիաներ են անցկացնում պետական տարբեր կառույցների դեմ` պահանջելով չեղարկել իրենց անունով առցանց տրամադրված կեղծ վարկերը։
ՀՀ բանկերում օնլայն վարկերի մեխանիզմը գործարկվել է 2020թ-ից` վարկառուների և վարկատուների կյանքը հեշտացնելու նպատակով։ Նոր գործիքը, սակայն, իրականում լուրջ խնդիրներ է առաջացրել ինչպես քաղաքացների, այնպես էլ բանկերի համար։
Կիբեռհանցագործները, օգտվելով ընձեռված հնարավորությունից, տարբեր զեղծարարությունների միջոցով հասանելիություն են ստանում քաղաքացիների բանկային հավելվածներին ու անձնական տվյալներին և բանկերից նրանց անունով վարկեր ձևակերպում` յուրացնելով վարկային միջոցները։ Իսկ այդ վարկերից ոչ մի դրամ չստացած քաղաքացիները մնում են վարկային պարտավորության ու տոկոսների տակ։ Բանկերն էլ պատասխանատվություն չեն կրում իրենց հաճախորդների հաշիվների և դրամական միջոցների անվտանգությունը պատշաճ չպաշտպանելու համար։
Հավելենք, որ մեկ տարի առաջ ՀՀ կենտրոնական բանկի հորդորով
առևտրային բանկերը սառեցրեցին զեղծարարների պատճառով ծագած բոլոր վարկային պարտավորությունները` մինչև քրեական գործերի քննության ավարտը։