Մալաթիայում բшխվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում 4-րդ գյուղից դեպի Բաբաջանյան փողոց տանող ճանապարհահատվածում, վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt», «Hyundai Elantra» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը