Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում


Ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) անսամբլային կանխատեսման՝ հուլիսի 6–13-ը Եվրոպայի վրա կրկին կձևավորվի արգելափակող անտիցիկլոն (Omega Block), որը կհանգեցնի շոգ եղանակի նոր ալիքի։ Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի Ֆեյսբուքի էջում:


 


«Դրական ջերմաստիճանային անոմալիայի կենտրոնը կրկին կգտնվի Ֆրանսիայի վրա, որտեղ օդի ջերմաստիճանը կլիմայական նորման կգերազանցի 6–10°C-ով։


 


Ներկայիս հաշվարկներով՝ մթնոլորտային շրջանառության այս սխեման կպահպանվի նաև հուլիսի երկրորդ տասնօրյակում»,- գրել է նա։


 


 

Դիտումների քանակ6

Leave a comment