Ակնկալում ենք ընտրությունների երկրորդ փուլ․ Սամվել Կարապետյանի սպասելիքները ՍԴ-ից

https://arm.sputniknews.ru/20260630/aknkalum-enq-yntrutjunneri-erkrvord-pul-samvel-karapetjani-spaseliqnery-sd-ic-104017132.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104013260_108:0:1529:1066_1920x0_80_0_0_1c63096cf5c69f109059afb304071ad2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել կարապետյան, ազգային ժողովի ընտրություններ, սահմանադրական դատարան

սամվել կարապետյան, ազգային ժողովի ընտրություններ, սահմանադրական դատարան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ դաշինքի առաջնորդը հայտարարել էր, որ ակնկալում են ընտրությունների արդյունքների չեղարկում կամ երկրորդ փուլի անցկացում։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքը սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո որոշում կկայացնեն հետագա քայլերի վերաբերյալ։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Լրագրողը հարց ուղղեց, թե ինչու հունիսի 8-ին՝ ԱԺ ընտրությունների նախնական արդյունքների հայտնի դառնալուց հետո, դաշինքն իր համակիրներին կոչ չարեց դուրս գալ փողոց՝ ակցիաների։

«Ամեն ինչ դեռ առջևում է, սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, դրանից հետո կորոշենք մեր հետագա քայլը»,- նշեց Կարապետյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ են ակնկալում, ըստ էության, գործող իշխանության կողմից նշանակված Սահմանադրական դատարանից, Կարապետյանը նշեց՝ ընտրությունների 2-րդ փուլի անցկացում։

Նշենք, որ ավելի վաղ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը հայտարարել էր, որ ակնկալում են ընտրությունների արդյունքների չեղարկում կամ երկրորդ փուլի անցկացում։ Նա նշել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններում չի հաղթել, իսկ եթե վստահ են, թե իրենք հաղթել են, արդյունքները լեգիտիմացնելու համար պետք է համաձայնեն երկրորդ փուլի։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։

Leave a comment