Կառավարությունից հայտնում են, որ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին Հայաստանում անցկացված համապետական խորհրդարանական ընտրությունների արդյունքների առիթով։
«Հանդիպմանն ընդգծվել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կայունության եւ զարգացման։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը եւ անդամ պետություններին՝ ընտրությունների առիթով հնչեցված գնահատականների եւ շնորհավորանքների համար։ Վարչապետն ընդգծել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին եւ բարեփոխումների օրակարգի առաջմղմանը Եվրոպական միության աջակցության կարեւորությունը»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանն ուղղված քայլերին։
Հիշեցնենք, որ հուլիսի 2–ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Ֆոն դեռ Լայենի այցին ընդառաջ Փաշինյանը հանդիպել է ԵՄ դեսպաններին
Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններն այսօր քննարկվել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակվել բարեփոխումների օրակարգի շուրջ: