IMEI վերահսկողության համակարգը որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ. Գալյան

IMEI վերահսկողության համակարգը որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ. Գալյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգը ներդր բացարձակ որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ Աարդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հունիսի 25-ի նիստում Կառավարության կողմից հավանություն ստացած «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է IMEI կոդերի միասնական գրանցման և հսկողության համակարգ ներդնել, ինչի արդյունքում բջջային կապի ցանցում կակտիվացվեն միայն օրինական ներմուծված հեռախոսները։

«Անձնական տվյալների պաշտպանության բարձր շեմ պետք է նախատեսվի բոլոր նմանատիպ դեպքերի համար, և մենք հիմա աշխատում ենք անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ։ Կարծում եմ, որ ձեր բոլոր մտահոգությունները պետք է փարատվեն։ Եվ պետք է վերադառնանք նախագծի նպատակին. դրա նպատակը բացարձակ որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ, այլ ուղղակի ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով հեռախոսների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելն է», – ասել է Գալյանը։

Leave a comment