Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրեմլը չի բացահայտի տեղեկատվություն այն մասին, թե որ երկրների հետ է կապվում վառելիքի հնարավոր ներմուծման վերաբերյալ, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հասկանալի պատճառներով մենք դա չենք քննարկի», – ասել է նա, երբ հարցրել են վառելիքի հնարավոր ներմուծման մասին։
«Կապերը պահպանվում են», – հավելել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն վառելիքի մատչելի գներով ներմուծման վերաբերյալ, սա ևս մեկ քայլ կլինի շուկայի կայունացման ուղղությամբ։